«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

«Բարեկամներ, ես եկել եմ յուրայինների, հարազատների մոտ»

«Բարեկամներ, ես եկել եմ յուրայինների, հարազատների մոտ»
14.01.2013 | 18:20

Ռուսաստանյան լրատվամիջոցներում ժամանակ առ ժամանակ հրապարակումներ են երևում այն մասին, որ հաջորդ նախագահական ընտրություններում կարող է առաջադրվել Ռուսաստանի ներկայիս փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի թեկնածությունը: Առաջին հայացքից կարող է թվալ, թե հայերիս ինչ` Ռոգոզի՞նը կդառնա երկրի ղեկավար, Իվանո՞վը, թե՞ Պետրովը… Բայց ոչ, բնավ էլ չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ այդ անձնավորությունը մեզ համար օտար չէ:

Եվ բանն այն չէ, որ փոխվարչապետի կենսագրության մեջ հիշատակություն կա, որ նրա նախնիների մեջ եղել են ազնվատոհմ լեհեր ու հայեր: Պարզապես Ռոգոզինը չի թաքցնում իր համակրանքը մեր ժողովրդի հանդեպ: Հիշում եմ, մոսկովյան հայկական մի միջոցառման ժամանակ, որին տեղի հայերը հրավիրել էին նաև նրան (այն ժամանակ` Պետդումայի պատգամավորին), հուզիչ մթնոլորտ ստեղծվեց: «Բարեկամներ,- ասաց նա իր ելույթի սկզբում,- ես ձեզ հյուր չեմ եկել, ես եկել եմ յուրայինների, հարազատների մոտ»: Ընդ որում, զգացվում էր, որ նա անկեղծ է իր զգացումներում: Ի տարբերություն, ասենք, «աֆերիստ» Ժիրինովսկու:
Բայց պատահակա՞ն է, որ նոր սերնդի ռուս քաղաքագետների մեջ ուշադրության է արժանանում հենց Ռոգոզինը: Հասկանալի է, որ պատճառը նրա հայասիրությունը չէ: Անշուշտ, Ռոգոզինն աչքի է ընկնում իր պատկառելի կրթվածությամբ ու բազմակողմ ակտիվ գործունեությամբ. ավարտել է երկու բարձրագույն ուսումնական հաստատություն` լրագրողի և տնտեսագետի մասնագիտությամբ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր է, ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական բարձրագույն կարգ, տիրապետում է ֆրանսերենին, անգլերենին, իտալերենին, իսպաներենին, չեխերենին լեզուներին, եղել է ՌԴ խորհրդարանի պատգամավոր, ղեկավարել է կուսակցություն և այլն: Փոխվարչապետի պաշտոնում նշանակվելուց առաջ Բրյուսելում աշխատել է որպես Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ ՆԱՏՕ-ում: Ներկայումս կառավարությունում Ռոգոզինը վերահսկում է ռազմարդյունաբերական համալիրը, պաշտպանական պատվերները, ռազմատեխնիկական համագործակցությունը, ռազմարդյունաբերական բնույթի մի շարք հանձնաժողովներ: Ակնհայտ է, որ նա իսկապես վայելում է նախագահի մեծ վստահությունը:
Սակայն պետական-քաղաքական գործչի այս, կարելի է ասել, փայլուն կենսագրությունը միայն հազիվ թե հիմք տար փորձագետներին արդեն այժմ նրան մտցնելու երկրի ղեկավարի պաշտոնի գալիք հավակնորդների ցուցակի մեջ: Ռուսաստանի կառավարության մեջ քիչ չեն ուրիշ ինտելեկտուալ պրոֆեսիոնալները: Շատ բան այստեղ շաղկապվում է Վլադիմիր Պուտինի երրորդ «հայտնության» հետ: Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանում ռուսների կողմից խոր դժգոհություն է նկատվում հատկապես քաղաքական-տնտեսական ոլորտներում հրեաների գերիշխանությունից: Եվ ասպարեզ են գալիս ռուս նացիոնալիստ գործիչներ, ովքեր պայքարում են ի պաշտպանություն «ռուս ժողովրդի ոտնահարված իրավունքների»: Ռոգոզինը մեկն է նրանցից, համենայն դեպս` էր: Նա միշտ աչքի է ընկել, հատկապես երբ «Ռոդինա» կուսակցության լիդերն էր, երկրի վերնախավում ռուս էթնոսի գերակայության հաստատման գաղափարներով:
Ահա և, Վլադիմիր Պուտինը, ձեռնամուխ լինելով, ինչպես ասվեց, երրորդ գահակալությանը, իր բազմաթիվ ելույթներում շատ հաճախ է խոսում երկրի կյանքում ռուսների, ռուսական մշակույթի, ռուսերենի առաջնայնության մասին: Եվ սա ոգեշնչում է ռուս նացիոնալիստներին, հույս ներշնչում, որ Պուտինը վերջապես կհարի իրենց նվիրական գաղափարախոսությանը: Դմիտրի Ռոգոզինի առաջխաղացումը որոշակի իմաստով դիտվում է որպես ներքաղաքական նոր ցանկալի իրողությունների դրսևորում: Անշուշտ, առաջիկա հինգ տարին կարճ ժամկետ չէ ամեն տեսակի անակնկալ փոփոխությունների համար, այն էլ Ռուսաստանի նման անկանխատեսելի երկրում: Մյուս կողմից, ով կարող է երաշխավորել, որ Ռուսաստանի, նրա ժողովրդի, այդ երկրի ազդեցության ոլորտում գտնվող պետությունների համար ավելի շահեկան կլինի, եթե իշխանության գլուխ գան ռուս նացիոնալիստները:


Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա
Հ. Գ.- Ռուսաստանում տարբեր ասպարեզների որոշ հրեա գործիչներ երբեմն իրենց բացահայտ հակառուսական, հակապետական, հակակրոնական հայտարարություններում հասնում են այնպիսի լկտիության ու ցինիզմի, որ առաջ են բերում ոչ միայն ռուս նացիոնալիստների կատաղությունը, այլև նույնիսկ ոչ ռուսների վրդովմունքը: Օրերս հայտնի հեռուստամեկնաբան Վլադիմիր Պոզները, հիանալի իմանալով, որ ռուս երեխաներին որդեգրելու իրավունքից ամերիկացիներին զրկելու օրենսդրական նախաձեռնությունը պատկանում է երկրի քաղաքական բարձրագույն ղեկավարությանը, ագրեսիվ քննադատության ենթարկեց ռուսաստանյան խորհրդարանին` «թՏրցՊՈՐրՑՉպվվՈÿ ՊցՎՈ»-ն հեռուստաեթերում դարձնելով «թՏրցՊՈՐրՑՉպվվՈÿ ՊցՐՈ»: Իբր լեզվական վրիպում է:
Պատկերացրեք, որ ոչ հայ մեկը մեր երկրում Հայաստանի Ազգային ժողովը հրապարակայնորեն անվանի Հայաստանի Ազգային… տխմարություն:

Դիտվել է՝ 1035

Մեկնաբանություններ